Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հալեպում երկար տարիներ հարկադիր անգործությունից հետո վերածնվում է փոքր մասնավոր բիզնեսը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սիրիայի իշխանություններն ակտիվորեն աջակցում են ձեռնարկատերերին՝ տրամադրելով հարկային արտոնություններ և ցածր տոկոսադրույքով վարկեր: Դա տալիս է արդյունք. արդեն հիմա քաղաքի փողոցներում կարելի է գնել տեղական արտադրության քաղցրավենիք և չիպս։
Հալվա արտադրող փոքրիկ ընկերության սեփականատերն ասել է, որ աշխատանքի է ընդունել 20 մարդու, ովքեր վերադարձել էին Հալեպ գրոհայինների հեռանալուց հետո։ Նրա ընկերության կողքին բացվել է քաղցրավենիք արտադրող ձեռնարկություն։ Մի քանի տասնյակ մարդիկ ամեն օր արտադրում են շուրջ 30 կգ քաղցրավենիք։
«Մեծ երջանկություն է, որ մենք հիմա կարող ենք հանգիստ աշխատել՝ չվախենալով մեր կյանքի համար»,- ասել է սեփականատերը։