Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը
Մշակույթ
09:02 23/03/2019
Տարածաշրջան

Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը

Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Jnews-ի հաղորդմամբ, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն ասել է, որ այն պատմամշակութային արժեք է, և ամեն մարդ իրավունք չունի գնա ու վերանորոգում իրականացնի:

«Այնտեղ փոքր փլված հատված կա գոմում, վերևը մի երկու փայտ է փտել: Անցած տարի մենք դիմեցինք Մշակույթի պահպանության գործակալությանը, որ թույլատրեն մեզ վերանորոգում իրականացնելու համար։ Պետությունն իրավացի է, պետք է այնպես անել որ մշակութային տեսքը չաղավաղվի»,- ասել է Սումբատ Կյուրեղյանը:

Նրա խոսքով, վերանորոգման աշխատանքներից հետո ցուցասրահում որոշակի աշխատանքներ կիրականցնեն ցուցանմուշները նորովի ներկայացնելու համար:

Տերյանի հայրական տունը 137 տարեկան է։  1957 թվականից գործող տուն-թանգարանը մինչ օրս որևէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Placeholder
Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը