Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
Օրվա թեմա
10:08 25/03/2019
Աշխարհ

Արամ Առաջինը կմեկնի Հալեպ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնելու է Սիրիա՝ առաջիկա շաբաթ օրը վերաօծելու Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նա հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում։

Արամ Առաջինը նշել է, որ վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր տագանապի մեջ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով, այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը։

Արամ Առաջինի խոսքը՝ տեսանյութում։ 



Քառասուն նահատակների տաճարը գտնվում է Հալեպի քրիստոնեական Ջդեյդե թաղամասում: Տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ 1616թ. -ին Քառասուն նահատակների Մայր տաճարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և ընդարձակվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 1912թ. -ին կառուցված տաճարի զանգակատունը` հանդիսանալով Հալեպում բարոկկո ճարտարապետության եզակի օրինակներից մեկը: Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին։

Placeholder
Արամ Առաջինը կմեկնի Հալեպ