«Իրատես». Մհեր Գրիգորյանի ակտիվացումը Փաշինյանի սրտով է
Օրվա մամուլ
09:46 26/03/2019
Հայաստան

«Իրատես». Մհեր Գրիգորյանի ակտիվացումը Փաշինյանի սրտով է

«Իրատես» թերթը գրում է. «Համեստ, գրեթե «չխոսկան», չցցվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն սկսում է ակտիվանալ: Երկրի ֆինանսական ողջ բլոկը վերահսկող Գրիգորյանն արդեն «ոտք է գցում» կառավարությունում «գորշ կարդինալի» մունդիր զգեցած, վերջերս սափրված, Ֆուշեի դափնիներին հավակնող Տիգրան Ավինյանի հետ:

«Ձեռնամարտը» կուլիսներից տեղափոխվել է կառավարության նիստերի դահլիճ, ինչն ակնհայտ դարձավ «Արմատ» լաբորատորիաների աշխատավարձի չվճարման քննարկման ժամանակ:

Մհեր Գրիգորյանի ակտիվացումը, ասում են, Փաշինյանի սրտով է նաև: Ի դեպ. նեղ շրջանակում էլ Արարատ Միրզոյանն է նեղսրտել Ավինյանից, որ կարողացավ իրեն «սահուն գործուղել» ԱԺ, որպեսզի միայնակ տեր և տիրակալ լինի կառավարությունում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Իրատես». Մհեր Գրիգորյանի ակտիվացումը Փաշինյանի սրտով է