ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության  մասին
Մշակույթ
19:11 26/03/2019
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին

Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որոշումը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, պետք է ներկայացվի ու հաստատվի ոլորտային կոմիտեի նիստում։ Ռիա նովոստիին հայտնել են միջազգային կազմակերպությունից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը հնարավոր է  թանգարանի կարգավիճակը փոխի՝  դառնալով մզկիթ անվճար մուտքով։ 

«Բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Համաշխարհային ժառանգության պահպանության Կոնվենցիային, ընդունվում են Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից։ Երբ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունը որոշում է անվանափոխել օբյեկտը, այն պետք է այդ փոփոխությունը ներկայացնեի Կոմիտեի հաստատմանը»,- ասել են կազմակերպությունից։

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զբաղվում է Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմամբ, բայց որևէ կերպ չի կարող կանխատեսել նրա որոշումը»։

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին