Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս է պատկերացնում նախարարը ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ «Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն»։
«Կարծում եմ՝ շատ պարզ այդ ամենը ներկայացվեց, և բոլորդ գիտեք նրանց մասին»,- ասաց նախարարը։
Ճշտող հարցին՝ խոսքը նաև ԵՊՀ ռեկտորի մասի՞ն է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մամուլում շատ հստակ նշվեց, թե ում մասին է խոսքը»:
Լրագրողների հարցին, թե ԵՊՀ ռեկտորի հրաժարականն ինչպե՞ս է պատկերացնում, Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ խորհուրդն է, որ նման հարցերը պետք է լուծի: Նախարարությունը նման լիազորություններ չունի։ Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»:
Ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին, նախարարն ասաց, որ ինքը Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում։