British Airways-ի ինքնաթիռը խառնել է երկրները
Հասարակություն
10:20 26/03/2019
Աշխարհ

British Airways-ի ինքնաթիռը խառնել է երկրները

British Airways  ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը թռիչք է իրականացրել Լոնդոնից գերմանական Դյուսելդորֆ,  բայց  վայէջք է կատարել լրիվ այլ վայրում՝ շոտլանդական Էդինբուրգում։  360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Edinburgh News-ը։

Պարզվում է, որ նման զարմանալի արարքի պատճառը եղել է թռիչքի սխալ պլանը։ Ավիաընկերությունն արդեն ներողություն է խնդրել ուղևորներից։ British Airways հայտնել է, որ  ամեն ուղևորի հետ փոխհատուցման հարցը կլուծվի անհատապես։ Արդյունքում ամեն ինչ ավարտվել է բարեհաջող. ինքնաթիռն Էդինբուրգում լիցքավորվել է և ուղևորվել ճիշտ վայր։

Բայց ուղևորները դիմել են իրավապահ մարմինների և հայտարարել, որ օդաչուները Լոնդոնից թռիչքից առաջ հայտարարել էին, որ  ինքնաթիռն ուղևորվում է Դյուսելդորֆ, պատմել եղանակի մասին։ 
 

Placeholder
British Airways-ի ինքնաթիռը խառնել է երկրները