Արմեն Սարգսյան. Ամերիկայի առևտրի պալատի ներուժի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը
Տնտեսություն
17:48 27/03/2019
Հայաստան

Արմեն Սարգսյան. Ամերիկայի առևտրի պալատի ներուժի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ունի մեծ ներուժ, որի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը, իսկ կառույցն ինքը կարող է ավելի գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի առաջխաղացման գործում: 

Placeholder
Արմեն Սարգսյան. Ամերիկայի առևտրի պալատի ներուժի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը