Մայիսի 26-ին կկայանա  հուշ-երեկո նվիրված Ազնավուրի 95-ամյակին
Մշակույթ
12:31 27/03/2019
Հայաստան

Մայիսի 26-ին կկայանա հուշ-երեկո նվիրված Ազնավուրի 95-ամյակին

Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:

Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ:

Տոմսերի արժեքները, ըստ tomsarkgh.am-ի՝  5000 դրամից 50 000 դրամ են։

 

Placeholder
Մայիսի 26-ին կկայանա հուշ-երեկո նվիրված Ազնավուրի 95-ամյակին