Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհրդարանն այսօր քվեարկության դրեց նախօրեին քննարկած օրինագծերը։ Այսպես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց միաձայն։
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը ևս ընդունվեցին ԱԺ կողմից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։
Խորհրդարանը վավերացրեց նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը։