Ֆիննախ. Հարկային օրենսգրքի նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը
Տնտեսություն
18:01 28/03/2019
Հայաստան

Ֆիննախ. Հարկային օրենսգրքի նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում:

«Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից»,-հայտնում են ֆինանսների նախարարությունից։


 

Placeholder
Ֆիննախ. Հարկային օրենսգրքի նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը