Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Շարժա Մասթերս մրցաշարին
Սպորտ
16:06 28/03/2019
Հայաստան

Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Շարժա Մասթերս մրցաշարին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Շարժա Մասթերսի» մասնակիցների թվում է 31 երկրի 178 շախմատիստ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

Մրցաշարում արդեն կայացել է 6 տուր: 5.5 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորում է Էրնեստո Ինարկիրը: Սարգսյանը վաստակել է 4 միավոր:

Placeholder
Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Շարժա Մասթերս մրցաշարին