Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո
Քաղաքական
10:07 28/03/2019
Աշխարհ

Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ տեղի ունենա Brexit-ը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով, Եվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլում անհրաժեշտ է նոր մոտեցումներ և նոր առաջնորդ։ Վարչապետը խոստացել է չխանգարել դրան։

«Բայց մեզ անհրաժեշտ է ընդունել գործարքի շարունակությունն ու իրականացնել Brexit-ը։ Ես պատրաստ եմ աշխատանքը թողնել ավելի շուտ, քան նախատեսել էի, եթե դա մեր երկրի և կուսակցության շահերից է բխում»,- ասել է Մեյը։

Այսպես ասած բանակցությունների «երկրորդ փուլը» պետք է սկսել ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու ավարտից հետո։ Այդ ժամանակ ձևավորելու է Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունների համակարգը բոլոր բնագավառներում։
 

Placeholder
Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո