Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ պանրի, թթվասերի, մածունի արտադրությունն՝ աճել
Տնտեսություն
20:02 28/03/2019
Հայաստան

Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ պանրի, թթվասերի, մածունի արտադրությունն՝ աճել

Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 127.6 տոննա պանիր՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.4 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Վիճակագրության համաձայն, կաթնաշոռի արտադրությունն աճել է 11.2%-ով և կազմել 103.1 տոննա, թթվասերի արտադրությունը՝  9%-ով (365.4 հազար տոննա), մածունինը՝ 3.6%-ով (513.5  տոննա):

Հաշվետու ժամանակահատվածում  կաթի արտադրությունը նվազել է  11.4%-ով և կազմել 15 հազար 92.6 տոննա: Հունվար-փետրվարին 2.4%-ով նվազել է նաև կարագի և կաթնային մածուկների արտադրությունը՝ կազմելով 52.1 տոննա:

Placeholder
Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ պանրի, թթվասերի, մածունի արտադրությունն՝ աճել