Այսօր կկայանա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
Իրավունք
11:27 28/03/2019
Հայաստան

Այսօր կկայանա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը

Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։

Քոչարյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են, որ դատական նիստը կայանալու է Աջափնյակ նստավայրում՝ Նազարբեկյան թաղամաս 40:

Placeholder
Այսօր կկայանա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը