Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպավանում է
Սպորտ
17:18 29/03/2019

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպավանում է

Հայաստանի հավաքականը պատրաստվում է ԵԱ-ին. մեր ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն ապրիլի 12-ից:

Մեր ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում, որտեղ ներկա է եղել նաև Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը:

Placeholder
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպավանում է