Կինը մեկ ամսում երկու անգամ է ծննդաբերել
Առողջություն
09:16 29/03/2019
Աշխարհ

Կինը մեկ ամսում երկու անգամ է ծննդաբերել

Բանգլադեշի բնակչուհին  երկվորյակ է ունեցել, սակայն առաջին որդու ծնվելուց հետո երկվորյակները ծնվել են 26 օր անց։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ 20-ամյա Արիֆան առաջին երեխան ունեցել է  փետրվարի վերջին։ Բժիշկները չեն նկատել, որ հազվագյուտ անոմալ զարգացման պատճառով կինն ունի երկրորդ արգանդ, որտեղ էլ զարգանում է ևս երկու պտուղ։

Մեկ ամիս անց՝ մարտի 22-ին, նրան  անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ  կեսարյան հատում են արել և ևս երկու երեխա է ունցել՝ տղա և աղջիկ։

Մարտի 26-ին նրան դուրս են գրել։ Արիֆան վերադարձել  է տուն երեք երեխայի հետ։


 

Placeholder