ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Սպորտ
15:15 29/03/2019
Հայաստան

ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ռումինիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն ապրիլի 12-ից:

Placeholder
ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը