Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»
Քաղաքական
14:14 30/03/2019
Աշխարհ

Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝  խաղաղության դիմաց»  ձևաչափը այսօր  վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»,-«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝  Նյու Յորքում հայ համայնքի  ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը։

Նա ընդգծել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր է համարել  կոմպրոմիսները։

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Դ. Տոնոյանը:

Հիշեցնենք, որ  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ից մեկնել է ԱՄՆ:

Placeholder
Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»