Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, The Sun-ը գրում է, որ իսպանական ակումբը նրան ձեռք բերելը համարում է իր հիմնական նպատակը։ «Ռեալը» պատրաստ է առաջարկել Պոգբային 145 միլիոն եվրո։
Հատկանշական է, որ Պոգբան «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվել էր թուրինյան «Յուվենտուսից» 105 միլիոն եվրոյով։
Անգլիական պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 37 խաղի, դարձել 14 գոլի, տասնյակ գոլային փոխանցման հեղինակ։