Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը.վարչապետ
Տնտեսություն
16:16 01/04/2019
Հայաստան

Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը.վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ վերաբերում է  խաղողի մթերմանը:

«Երևանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավելի խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով»,- գրելէ  վարչապետը:

Հիշեցնենք, որ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն ասել էր, որ հայկական գինիների որակը կտրուկ բարձրացել է, արտադրության և արտահանման ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով, սակայն  եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, ապա մի քանի տարի հետո արտահանման ծավալների աճ չեն կարող ակնկալել:

«Հայաստանում  տարեկան  արտադրվում է 8-10 մլն լիտր գինի, մեր պոտենցիալը հասնում է մինչև 20 մլն լիտրի: Այսինքն՝ այդքան կարող ենք արտադրել,  դրանից ավելիի դեպքում  խնդիրների առաջ կկանգնենք, ռեսուրս չունենք: Դրա համար գյուղացիները պետք է նոր այգիներ հիմնեն, բայց ինչպես, եթե մարդիկ այդ հնարավորությունը չունեն: Բացի այդ, եղած այգիները պետք է քանդեն և դրանց փոխարեն նորերը հիմնեն, քանի որ խաղողի այգիներում արագորեն տարածվում է ֆիլոքսերիա հիվանդությունը»,- նշել էր գինեգործը:


 

Placeholder
Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը.վարչապետ