Ֆերդինանդ Կարապետյանն իր վարպետությունը ցուցադրել է Բելգիայում
Սպորտ
17:15 01/04/2019
Հայաստան

Ֆերդինանդ Կարապետյանն իր վարպետությունը ցուցադրել է Բելգիայում

Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը Բելգիայի Ռուսելարե քաղաքում անցկացված Mikadav Judo Cup միջազգային մրցաշարից առաջ մաստեր կլաս է անցկացրել պատանի ձյուդոիստների համար:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ ձյուդոիստը մասնակցել է նաև մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը:

Mikadav Judo Cup մրցաշարում մեդալների համար պայքարել են Մ15, Մ18 և Մ21 տարիքային խմբերում հանդես եկող ձյուդոիստներ:

Placeholder
Ֆերդինանդ Կարապետյանն իր վարպետությունը ցուցադրել է Բելգիայում