Մահացել է «Գոլդֆինգեր» ֆիլմում հանդես եկած «Բոնդի աղջիկը»՝ Տանյա Մալեն
Մշակույթ
09:30 01/04/2019
Աշխարհ

Մահացել է «Գոլդֆինգեր» ֆիլմում հանդես եկած «Բոնդի աղջիկը»՝ Տանյա Մալեն

Մեծ Բրիտանիայում 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է մոդել ու դերասանուհի Տանյա Մալեն, ով հայտնի է հատկապես Ջեյմս Բոնդի աղջկա՝ Թիլլի Մաստերսոնի դերով «Գոլդֆինգեր» ֆիլմում։

Ինչպես հայտնել է The Sun-ը, Մալեն մահացել է մարտի 30-ին։  Մահվան պատճառը չի հաղորդվում։

Մալեն ծնվել էր 1941թ.-ի մայիսի 19-ին Բլեքփուլ քաղաքում։ Նրա հայրը բրիտանացի էր՝ Հենրի Մալեն, մայրը ռուս միգրանտ՝ Օլգա Միրոնովան։

 

Placeholder
Մահացել է «Գոլդֆինգեր» ֆիլմում հանդես եկած «Բոնդի աղջիկը»՝ Տանյա Մալեն