ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի իշխանական կուսակցությունը պարտվել է մայրաքաղաք Անկարայում
Քաղաքական
10:38 01/04/2019
Տարածաշրջան

ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի իշխանական կուսակցությունը պարտվել է մայրաքաղաք Անկարայում

Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները հաղթում են Անկարայում և Իզմիրում կայացած տեղական ինքնակառավարման  ընտրություններում: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեժ է, հաղորդում է Reuters-ը:

Անկարայի քաղաքապետի համար ընտրություններում քվեների  99,8 տոկոսի հաշվարկից հետո հաղթում է ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը, որի օգտին քվեարկել է ընտրողների 50.9 տոկոսը: Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) փոխնախագահ Մեհմեդ Օզհասեկին ստացել է քվեների 47,4 տոկոսը:

Ստամբուլում քվեների 98,8 տոկոսի հաշվարկի արդյունքում դեռեւս հաղթող թեկնածու չկա: Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ դաշնակից և Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդդիմության թեկնածու Աքրամ Իմամօղլուից ավել է ընդամենը 4000 ձայնով, սակայն Իմամօղլուն էլ հայտարարում է, որ առաջ է Յըլդըրդմից 28 հազար ձայնով։

Իր ելույթում Էրդողանը խոստովանել է, որ իշխող կուսակցությունը չունեցավ Անկարայի քաղաքապետի պաշտոնը, այնուամենայնիվ, նա նշել է, որ AKP-ի թեկնածուները հաղթել են Անկարայի շուրջ շատ տարածքներում:

Նշվում է, որ իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել Թուրքիայի 40 շրջաններում, գլխավոր ընդդիմադիր Ազգային ժողովրդական կուսակցությունը` 20 մարզերում (ներառյալ Անկարա, Իզմիր, Անթալիա), իսկ ազգայնական կուսակցությունը` 12:

Placeholder
ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի իշխանական կուսակցությունը պարտվել է մայրաքաղաք Անկարայում