«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունում կուսակցականների և անկուսակցականների միջև մեծանում է անջրպետը
Օրվա մամուլ
09:42 03/04/2019
Հայաստան

«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունում կուսակցականների և անկուսակցականների միջև մեծանում է անջրպետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների և անկուսակցականների միջև։ Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում` առանց «վերևների» հետ հստակեցնելու, կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են։ Անգամ տեսակետ կա, որ վաղ թե ուշ անկուսակցականներն առանձնանալու են խմբակցությունից։ Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ։ 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունում կուսակցականների և անկուսակցականների միջև մեծանում է անջրպետը