ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու
Տնտեսություն
16:48 03/04/2019
Հայաստան

ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները ապրիլին ևս պարգևատրումներ կստանան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ»,- ասաց ՊԵԿ ղեկավարը և հավելեց. «Հերթական, ապրիլի պարգևատրումները վճարելու են այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել են հունվարին, փետրվարին, մարտին, վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որն օրենսդրությամբ մեզ  թույլատրվում է»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ում և այլ նախարարություններում պարգևատրումների թեման մեծ աղմուկ էր հանել:

Placeholder
ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու