Խուան Գուայդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Քաղաքական
12:44 03/04/2019
Աշխարհ

Խուան Գուայդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Վենեսուելայի Ազգային ընտրական ժողովը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Գուայդոն հայտարարել է, որ Ազգային ժողովն իրավական հիմքեր չունի իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։

«Դուք գիտեք, թե ինչպես է ռեժիմը վարվում, դա այլևս ոչ  թե պարզապես հալածանք է, այլ ինկվիզիցիա», - ասել է Գուայդոն:

Հիշեցնենք, որ հունվարին ընդդիմության առաջնորդ Գուայդոն իրեն հայտարարեց որպես Վենեսուելայի նախագահ: Նրան աջակցեցին Միացյալ Նահանգները, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ և եվրոպական շատ երկրներ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Կուբան օրինական են համարում Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Վենեսուելայի իշխանությունները Խուան Գուայդոյին նաև 15 տարով զրկել են պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Placeholder
Խուան Գուայդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից