Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է
Հասարակություն
10:28 03/04/2019
Հայաստան

Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ

տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Placeholder
Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է