Ապրիլի 8-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քաղաքական
12:52 04/04/2019
Հայաստան

Ապրիլի 8-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ապրիլի 8-ին ժամը` 11:00-ին, կառավարության առաջարկով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման որոշում կայացվեց գործադիրի  այսօրվա նիստում:

Օրակարգում ընդգրկված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

 

Placeholder
Ապրիլի 8-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ