Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր
Իրավունք
10:45 04/04/2019
Հայաստան

Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12:00-ին, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
 




 

 

Placeholder
Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր