Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում
Սպորտ
20:38 05/04/2019
Հայաստան

Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կրած պարտություններից հետո ֆեդերացիան մարզիչի փոփոխություն չի նախատեսում։ Այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մարզիչի փոփոխություն եղել է ոչ վաղ անցյալում։

«Չեմ կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց թերացում, ընդհակառակը, եթե նայում ենք պրոֆեսիոնալի աչքով, ունենք բավական դրական տեղաշարժ։ Կարծում եմ, մարզիչին քննադատելու փոխարեն, պետք է ոգեշնչենք, որպեսզի կարողան մեր հավաքականը բերի այն մակարդակի, որ ունենանք հաղթանակներ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տվեցին Ֆուտբոլի առաջնության ժամացույցի հետհաշվարկը։  Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության մեկնարկին մնացել է 100 օր։

Placeholder
Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում