Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Սամվել Բաբայանը Փաշինյանին մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: Բաբայանը մեկ ամիս է, ինչ հանդիպումների շարք է սկսել ինչպես Երևանում, այնպես էլ Արցախի մի շարք բնակավայրերում: Այս հանդիպումները, ինչպես վկայում են բազմաթիվ լրատվամիջոցներ, հստակ հակափաշինյանական բնույթ են կրում: Մասնավորաբար, օրերս արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բաբայանը Փաշինյանին ակնհայտ մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ:
Գոյություն ունեցող տեսանյութերից պարզ է դառնում, որ, ըստ էության, Բաբայանն էլ է միացել «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին և փորձում է ցույց տալ, որ ինքն է այն «միակ տղամարդը», ով կարող է կանգնեցնել Փաշինյանին: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետին քանիցս զգուշացրել են, որ Բաբայանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ և իր պահվածքով բավականին վտանգավոր լինել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում