Ամենաբարձր վարձատրվող մարզիչները
Սպորտ
20:30 04/04/2019
Աշխարհ

Ամենաբարձր վարձատրվող մարզիչները

France Football ֆրանսիական ամսագիրը ներկայացրել է 2018/2019 մրցաշրջանի ընթացքում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը, որը կազմվել է հիմք ընդունելով աշխատավարձի մասին տեղեկատվությունը, բոնուսներն ու այլ եկամուտները։ 

Ամենաբարձր վարձատրվող  մարզիչը «Ատլետիկոյի» Դիեգո Սիմեոնեն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 41 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում էր «Մանչեսթր Յունայթեդի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով աշխատել է 31 միլիոն եվրո։ Ցուցակում երրորդը «Մոնակոյի» նախկին մարզիչ Թիերի Անրին է, որի եկամուտը կազմել է 25,5 միլիոն եվրո։ matchtv.ru-ի հաղորդմամբ, Մոուրինյուի և Անրի եկամուտների զգալի մասը ստացվել են նրանց ազատումից հետո ստացված տուգանքներից։  Հետաքրքիրն այն է, որ ամենաբարձր վարձատրվող  երեք մարզչից երկուսը ներկա պահին որևէ ակումբում չեն աշխատում։

Լավագույն հնգյակում է «Մանչեսթր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան (24 միլիոն) և «Բարսելոնայի» մարզիչ Էրնեստո Վալվեռդեն (23,5 միլիոն )։

Placeholder
Ամենաբարձր վարձատրվող մարզիչները