Փաշինյանին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆիննախի ուսումնասիրությունները
Տնտեսություն
12:31 06/04/2019
Հայաստան

Փաշինյանին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆիննախի ուսումնասիրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:

Կառավարությունից հայտնում են, որ վՎարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։

Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր: 
 

Placeholder
Փաշինյանին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆիննախի ուսումնասիրությունները