Աշխարհի բնակչության 50 տոկոսը զրկված է որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից
Առողջություն
11:50 08/04/2019
Հայաստան

Աշխարհի բնակչության 50 տոկոսը զրկված է որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից

Աշխարհի բնակչության 50 տոկոսը զրկված է որակյալ ու մատչելի  բուժօգնությունից: Նման տվյալ է հրապարակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու մտահոգություն հայտնել դրա վերաբերյալ:

ՄԱԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ,  տարեկան 100 մլն մարդ հայտնվում է աղքատության մեջ այն բանի պատճառով, որ ստիպված է վճարել բժիշկներին իր գրպանից: Գուտերեշը կարևորել է, բժշկական ծառայությունները բոլորի համար հասանելի դարձնելը, նշել, որ դա պետք է լինի երկրների քաղաքականությունը, պետք է ուշադրություն դարձնել նաև այլ գործոններին, ինչպիսիք են սոցիալական, տնտեսական, էկոլոգիական:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ առողջության իրավունքը  հիմնարար է: ԱՀԿ-ն էլ հիշեցրել է, այդ իրավունքի իրաացման համար պետությունները պարտավոր են մեծացնել ոլորտի ֆինանսավորումը:

«Առողջապահության համար կատարված ծախսերը լրացուցիչ բեռ չեն բյուջեի համար, այլ ներդրում աղքատության դեմ, աշխատունակության խթանման միջոց, տնտեսական աճի ապահովում, ինչպես նաև ավելի առողջ ու ազնիվ հասարակության կառուցում»,-նշել է ԱՀԿ-ն:



 

Placeholder