Ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է
Սպորտ
16:51 08/04/2019

Ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունկում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Դավիթ Սաֆարյանը:

Մեր մարզիկը 1/8 եզրափակչում 7:4 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավային:

1/4 եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևը:

Հիշեցնենք, որ մինչև 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչից լքել էր պայքարը:

Տեղեկացնենք նաև, որ 79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին:

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է