Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի
Օրվա թեմա
10:10 08/04/2019
Հայաստան

Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի

ԱԻՆ-ից խոստանում են տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում։

Ապրիլի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի  մինչև ապրիլի 9-ի ցերեկը կշարունակի աստիճանաբար բարձրանալ 8-10 աստիճանով։

Այսօր ցերեկը Տավուշում ջերմաստիճանը կհասնի +20-ի, Տավուշի հովիտներում՝ +22, Երևանում +19։

Երևանում հաջորդ երկու օրերին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-ի։ Մայրաքաղաքում էլ ապրիլի  8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Placeholder
Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի