Քաոսի սերմնացանները
Վերլուծություններ
16:12 09/04/2019
Հայաստան

Քաոսի սերմնացանները

Հիշո՞ւմ եք  Հովհաննես Թումանյանի «Գառնուկ ախպերը»-  Երկու որբեր,  Քուր ու ախպեր,   Կորա՜ծ գընում են հեռու......  Քույրիկը չթողեց ծարավ եղբորը կովի կճղակից ջուր խմի, որ կով չդառնա; չթողեց ձիու սմբակից ջուր խմի, որ ձի չդառնա; բայց եղբայրը թաքուն գառան ոտնատեղից ջուր  խմեց և գառնուկ դարձավ: Լսեի՛ր էլի, քեզնից մեծին...

Ի՞նչ են մտածում  Նիկոլի թիմին ձայն տված  884 864 -ից յուրաքանչյուրը  ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնում   տրասգենդերի հայտնվելու մասին: Համաձայնեք՝  չի կարելի այս երևույթը  պատահական  համարել ԼԳՏԲ-ի վերջին  ակտիվացումների  պարագայում: Հիշենք  օգոստոսի 3-ին  Շուռնուխ գյուղում  ԼԳԲՏ ակտիվիստների   հրահրած  ծեծկռտոցը:   Կամ  ինչպես օգոստոսի 14-ին լգտբ-իստները հարձակվեցին  Երևանի ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների վրա և ծեծեցին նրանց։ Իսկ  նոյեմբերին վախեցան Երևանում մեծ թափով անցկացնել ԼԳՏԲ ֆորումը միմիայն բնակչության խիստ դժգոհության հետևանքով: Ի՞նչ  նպատակով են նրանք տարփողում իրենց կողմնորոշումը, ի՞նչ իրավունքով են  պարտադրում իրենց տեսակը... ոչ ոք ժամանակ ու ցանկություն   չունի հետարքրքրվելու նրանց  նախասիրություններով: Իրենց տներում թող ապրեն իրենց ընտրած կյանքով,  բայց թող չքարոզեն  իրենց աղտերը, և կարևորը՝ հեռու մնա՛ն երեխաներից: Այս  տեսանկյունից  «քյառթու»  են հայերի  90 տոկոսից ավելին, այդ թվում և  Փաշինյանին ընտրած 884 864 -ի մեծ մասը: Քաոսի սերմն այս հարցում  սխալ տեղ գցվեց:  Նշենք, որ եկեղեցու դեպքում նույնպես ապարդյուն էին քաոս սերմանելու  ջանքերը:

Իսկ համամի՞տ են արդյոք 884 864-ը  իրենց վարչապետի կողմից հնչեցվող  խաղաղության աղերսներին: Դեռ ավելին՝ ժողովրդի կողմից որևէ մադատ չստացած նրա կինը խաղասիրական հորդոր է հղում՝ ուրանալով մեր հերոսների թափած արյունը: Ո՞ւմ է ներկայացնում տիկինը ԱՄՆ-ի կոնգրեսում: Հայ ժողովրդի կարծիքը հարցրե՞լ են, որ ընտանիքով աշխարհի թիվ 1 խաղաղասերն են ուզում դառնալ այն դեպքում, երբ  Ալիևն ու իր կինը  իրենց զինվորներին ասում են՝ կռվելու ենք և ազատագրած ամեն գյուղում ադրբեջանական դրոշ ենք ծածանելու:  Փաշինյանին չընտրած և նրա քաղաքականությունը չընդունող մեծաթիվ մարդիկ ևս Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են,  և իրավունք ունեն բացատրություն պահանջելու   պարտվողական այս  կոչերի համար: Աննա Հակոբյանը լիազորված չէ ներկայացնելու հայ ժողովրդին միջազգային արենաներում, այն էլ այնպիսի նուրբ հարցով, ինչպիսի ԼՂՀ հակամարտությունն է:  Հայաստանն ու Արցախը  ընտանեկան խմբագրությունը չեն, որ այր ու կին իրար փոխանցելով ղեկավարեն: Ընտանիքի երազանքներից մեկն էլ երևի  Խաղաղության Նոբելյան մրցանակն է, հա՞: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի տիկնոջ մեգա-ակտիվությունը:  Եթե իր հիմադրամներում շա՜տ փող հավաքելու մոլուցքով է առաջնորդվում՝  իր գործն է, բայց ի՞նչ իրավունքով է խոսում հայ ժողովրդի անունից, կրակն աչքերում կռված մեր տղերքի  մայրերի անունից՝ գիտակցաբար հերոսազրկելով զոհերի հիշատակը: Մենք չենք ուզում խաղաղություն մուրալ «բերանն արնոտ մարդակեր» կացինը ձեռքին սաֆարովից...  Խաղաղություն  առաջարկելու միակողմանի կոչերը քաոս ստեղծելուց բացի  ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այ, սրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները, ոչ թե մութ սենյակում սև կատու փնտրեն ֆեյքերի տեսքով: Կարծես չգիտեն, որ առանց իմքայլական ֆեյքերի չէր հաջովի  հեղաշրջում իրակացնել: Ֆեյսբուքյան ֆեյքերն էին նրանց ամենահզոր գործիքը.. և այս հարցում քաոսի սերմերը լի ու բոլ ծիլ տվեցին:

Կամ չե՞ն նկատում  884 864-ը , թե ինչ տեմպերով են իրենց ընտրյալները մսխում Հայաստան պետության վարկն ու բյուջեն: 884 864-ի համար շատ մե՞ծ է տարբերությունը, թե ում գրպանն են հոսում անսարք վերելակների ու չբարձրացող աշխատավարձերի գումարները, կամ ինչ  անվանմամբ  կուսակցությունն է արտասահմանյան գործուղումների գերածախս անում, կամ ամեն ամիս իր մի տարվա աշախատավարձի չափ պարգևավճար  ստանում է հին Պողոսը  թե նոր Պետրոսը:  884 864-ը  կյանքը դրանից փոխվե՞լ է:  Այդ 884 864-ը հատ հատ, դեմքով ճանաչո՞ւմ են իրենց ընտրած պատգամավորներին, էլ չենք խոսում  ավելցուկով ԱԺ անցած 27-30 նորաթուխների մասին...  իրենք են չէ՞ ձայն տվել սորոսականներին, աղանդավորներին  ու ԼԳՏԲ քարոզիչներին: Սրանք էլ իրականցնում են իրենց փողատու պապիկի ծրագիրը՝ քաոսի սերմեր ցանելով որտեղ որ հասցնում են:

Ապրիլի 7-ին ԵԿՄ համագումարը ձևական կարգով ընտրեց արդեն նշանակված նախագահին՝ Սասուն Միքայելյանին:  Ահա և Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ևս մեկ պատճառ՝ Երկրապահը ձեռքից տանելը:  Նաև կառույցը մասնատվեց, քանի որ համագումարին չմասնակցեց Երկրապահի մի հատվածը:  Իսկ համագումարին իշխանական վերնախավի մասնակցությունը ցույց է տալիս սեփական զինված կառույց ունենալու անթաքույց  շահագրգռությունը: Գործերը վատ են ընթանում, հեռանկարները փայլուն չեն և իրական ուժ ունենալն  անհրաժեշտություն է դառնում: Իսկ այն, որ Երկրապահը երբեմն կարող է ձեռք բարձրացնել ժողովրդի վրա՝ տեսել ենք 1995-ի հունիսի 21-ին  Թատերական հրապարակում (այդ օրն «անհասկանալիորեն»  զուգադիպեցին ընդդիմության և Երկրապահի հանրահավաքները նույն վայրում, և երկրապահները «քշեցին» ընդդիմադիրներին): Այդ ակունքի՞ն են ուզում վերադարձնել երկրապահին: Վարչապետի 884 864-ի կեսը երևի տարիքն առած մարդիկ են, և  ցանկության դեպքում կհիշեն այդ օրերը: Ինչ վերաբերում է համագումարում պատվավոր տեղերում բազմած Անդրանիկ Քոչարյանին ու  Վահան Շիրխանյանին, ապա իրենց գործունեությամբ նրանք  էն գլխից քաոսի սերմացաններ են եղել և հիմա գործում են ավելի մեծ եռանդով...

Իսկ 884 864-ը  վաղը մյուս օրը նույն կրքով ուրիշ կուռքի անուն կվանկարկեն, որովհետև իրենց ներսում քաոս են առաջացնում «դուխով»  կոչերն ու սին խոստումները:

Հ.Գ. –Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին ընտրություններին չեն մասնակցել ընտրողների  51,37 %-ը՝  1 708 276  մարդ:

Լիա Իվանյան, հրապարակախոս 

Placeholder