Հունվար-փետրվարին Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.8 անգամ
Տնտեսություն
20:30 09/04/2019
Հայաստան

Հունվար-փետրվարին Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.8 անգամ

2019 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 186.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 21%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հունվար-փետրվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 51.3%-ով՝ կազմելով 343.2 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 36.7%-ով և կազմել 7.6 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 8.5%-ով՝  կազմելով 287.5 մլն կՎտ ժամ։

Հողմային էլեկտրակայանների կողմից էլ հունվար-փետրվարին արտադրվել է 0.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 1.8 անգամ, արևային էլեկտրակայաններն էլ արտադրել են 1.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.8 անգամ:

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա երկու ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 553.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1%-ով:

 

Placeholder
Հունվար-փետրվարին Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.8 անգամ