ԱՄՆ դեսպան. «Սուսերով պարը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է
Քաղաքական
13:12 09/04/2019
Հայաստան

ԱՄՆ դեսպան. «Սուսերով պարը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է

Հայաստանում ԱՄն դեսպանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այն պատմում է նորանշանակ դեսպանի հայաստանյան գործունեության առաջնահերթությունների մասին:

Դեսպանն այցելել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, դիտել «Սուսերով պարը»:

«Այն առաջին անգամ լսել եմ դպրոցական հասակում, իսկ այսօր հասկացա, որ այն մինչ օրս մնում է իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Շատ եմ կարևորում մշակութային կապերը»,-տեսահոլովակում ասում է դեսպանը:

Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցությանը, դեսպանը բարձր է գնահատում Հայաստանի ներգրավվածությունը Կոսովոյի ու Աֆղանստանի խաղաղապահ գործողություններում, համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի հետ:

«Մերօրյա աշխարհում պետք է որևէ ջանք չխնայել խաղաղության ապահովման ու ու հակամարտությունների կարգավորման համար»,-նշում է նա:
 

Placeholder
ԱՄՆ դեսպան. «Սուսերով պարը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է