Բեռլինում մոռացել են դիմավորել Թերեզա Մեյին
Քաղաքական
09:17 10/04/2019
Աշխարհ

Բեռլինում մոռացել են դիմավորել Թերեզա Մեյին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով գնացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին Brexit-ի հարցով  բանակցությունների, ավտոմեքենայի մոտ որևէ մեկը չի դիմավորել։ Ավանդաբար, կարևոր հյուրերին անձամբ ողջունում է երկրի կանցլեր Անգելա Մերկելը։

The Independent-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը դուրս է գալիս մեքենայից, միայնակ կարմիր գորգի վրայով քայլում է դեպի շենքը։

news.ru-ի հաղորդմամբ, քաղաքական գործիչը վերադառնում է արդեն կանցլերի ուղեկցությամբ։ Բարձրաստիճան պաշտոնյաները կանգնել են տեսախցիկների դիմաց և միմյանց  ձեռք են սեղմել։

Placeholder
Բեռլինում մոռացել են դիմավորել Թերեզա Մեյին