Boeing-ը մարտին չի վաճառել գեթ մեկ 737 MAX  տեսակի ինքնաթիռ
Տնտեսություն
12:12 10/04/2019
Աշխարհ

Boeing-ը մարտին չի վաճառել գեթ մեկ 737 MAX տեսակի ինքնաթիռ

The Wall Street Journal-ը հայտնում է, որ մարտին ամերիկյան Boeing ընկերությունը 7 տարվա ընթացքում առաջին անգամ 737 ընտանիքի ոչ մի ինքնաթիռ չի վաճառել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

Ըստ աղբյուրի, մարտին Boeing-ն իրականացրել է 737 MAX- ի 11 ինքնաթիռների մատակարարում, ինչը նախորդ երկու ամսվա ընթացքում մատակարարումների կեսն է: Նշվում է, որ հունվարին Boeing- ը  737 MAX  24 ինքնաթիռներ է առաքել, իսկ փետրվարին՝ 27 ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի մասնակցությամբ վերջին խոշոր ավիավթարը տեղի է ունեցել մարտի 10-ին Եթովպիայում, երբ Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող օդանավը կործանվել էր օդ բարձրանալուց 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:

Placeholder
Boeing-ը մարտին չի վաճառել գեթ մեկ 737 MAX տեսակի ինքնաթիռ