Ջուլիանա Մուրը նկարահանվում է մինի-սերիալում
Մշակույթ
09:17 11/04/2019
Աշխարհ

Ջուլիանա Մուրը նկարահանվում է մինի-սերիալում

Apple  ընկերության նոր ստրիմինգային ծառայությունը պատվիրել է ութ սերիայից կազմված մինի-սերիալ՝ Սթիվեն Քինգի «Լիսի պատմությունը»  վեպի հիման վրա։ Գլխավոր դերակատարն է լինելու Ջուլիաննա Մուրը։ kinoafisha.info-ի հաղորդմամբ, գրողը հանդես է գալու և որպես սցենարի հեղինակ, և ծրագրի գործադիր պրոդյուսեր։ Ֆիլմի վրա աշխատելու են նաև  Bad Robot Productions-ը։

Սթիվեն Քինգը գրել է բոլոր ութ սերիայի սցենարը։ «Լիսի պատմությունը» (Lisey's Story) վեպը նա գրել է 2006 թվականին, պատմում է հայտնի գրողի այրու (Մուրի) մասին նրա մահվանից երկու տարի անց: Նա դեռ որևէ կերպ չի համակերպվում առանց նրա ապրելուն։ Միաժամանակ առաջանում են նաև այլ խնդիրներ։

Placeholder
Ջուլիանա Մուրը նկարահանվում է մինի-սերիալում