Ջուլիան Ասանժին ձերբակալել են
Իրավունք
13:48 11/04/2019
Հայաստան

Ջուլիան Ասանժին ձերբակալել են

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
itv.com-ի փոխանցմամբ՝ նրան բռնել են Էկվադորի դեսպանատանը։

Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կոնտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։

Հիշեցնենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

Placeholder
Ջուլիան Ասանժին ձերբակալել են