Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները
Իրավունք
12:55 11/04/2019
Հայաստան

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են դատարանի կողմից, և Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։  Լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Փատաբանի գնահատմամբ, դատարանն անտեսել է բոլոր հնարավոր նորմերը և պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ։

«Պարոն Քոչարյանը շատ ավելի հանգիստ արձագանքեց դատարանի որոշմանը, քան իր պաշտպանները»,-ասաց նա։

Պաշտպանի խոսքով, դատարանի որոշումը ստանալուց հետո պարտադիր կերպով բողոքարկելու են այն։

«Դատարանների փաստարկը կայանում է նրանում, որ մնալով ազատության մեջ, պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Նախաքննությունն արդեն ավարտվել է, տեսնո՞ւմ եք, դուք ավելի լավ եք պատկերացնում, քան դատարանները։ Եվրոպական դատարանն էլ նաև այդ տեսակետն է  կիսում, որ քննության սկզբնական փուլերում քննությանը խոչընդոտելու հավանականությունը մեծ է, քննության ավելի ուշ փուլերում դա արդեն էական դեր չի խաղում»,-ասաց նա։

Ալումյանի խոսքով, խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ևս մերժվել է։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Placeholder
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները