Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում
Օրվա թեմա
10:40 11/04/2019
Աշխարհ

Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում

Սիրիայի հյուիսի-արևելքում ալ-Հոլ ճամբարում ավելի քան 230 երեխա  դարձել է մարդասիրական աղետալի իրավիճակի զոհ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը։

Նա նշել է, որ ճամբարում ամեն օր մահանում է 10-20 մարդ, այդ թվում նաև երեխաներ։

«Ճամբարում զոհված երեխաների ընդհանուր թիվը հասել է 235-ի»,- ասել է Վ. Կուպչիշինը։

Աղետալի իրավիճակի մասին հայտնի էր դարձել մի կնոջից, որին հաջողվել էր լքել ճամբարը։  Կուպչիշինը կոչ է արել միջազգային կազմակերպություններին մարդկանց փրկության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ 
 

Placeholder
Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում