Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
Իրավունք
17:30 12/04/2019
Աշխարհ

Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ

Մեծ Բրիտանիան WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ կարտահանձնի միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ից  գրավոր երաշխավորություն կստանա, որ Ասանժին  մահապատիժ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է համակարգչային հարձակում իրագործելու համար: Ասանժի ձերբակալման և արտահանձնման որոշումը ԱՄՆ-ը Բրիտանիա ուղարկել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Եթե նա մեղավոր ճանաչվի, առավելագույնը 5 տարվա ազատազրկման կդատապարտվի, մինչդեռ  սովորաբար իրական ժամկետներն ավելի քիչ են օրենքով նախատեսված առավելագույնից։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։

Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

Placeholder
Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ