«Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված
Հասարակություն
12:51 13/04/2019
Հայաստան

«Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված

«Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես  ունենալ  անաղբ և մաքուր Երևան»։

 

Placeholder
«Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված