Սամվել Գասպարյան. Լարվածությունը թույլ չտվեց ցուցադրել առավելագույն հնարավորություններս
Սպորտ
12:27 13/04/2019
Հայաստան

Սամվել Գասպարյան. Լարվածությունը թույլ չտվեց ցուցադրել առավելագույն հնարավորություններս

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սամվել Գասպարյանը մեկնաբանել է իր մրցելույթը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:

Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա:

Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,-  ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նշել է Սամվել Գասպարյանը:

Սամվել Գասպարյանն իր ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանում էր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի պատկերով շապիկով։

 

Placeholder