Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
Իրավունք
13:01 13/04/2019
Աշխարհ

Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է

Լոնդոնում ձերբակալված Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը գտնվում է Բելմարշի բանտում, որտեղ պահվում են հատկապես վտանգավոր հանցագործները։ Եվրանյուզի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են մի քանի տեղեկատվական գործակալություն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Նա սպասում է իր՝ ԱՄՆ արտահանձնման հարցի հետ կապված որոշմանը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ չպետք է Ասանժին արտաքսեն, նշելով որ ԱՄՆ սովորություն ունի ամեն գնով հասնել արտահանձնման և այլ մեղադրանքներ առաջադրել։ 

Փաստաբանները նշում են, որ Ասանժին հետապնդում են Wikileaks-ում ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելու համար, և համարում են «վտանգավոր նախադեպ» լրագրության համար, որոնք գրում են ԱՄՆ-ում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին  ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

Placeholder
Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է